Մատչելիության հղումներ

logo-print

Իրանի նախագահի աջակիցները պարտվել են խորհրդարանական ընտրություններում


Իրանում հայտնի են դարձել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները. այս ընտրությունները որոշում էին Մեջլիսի 290 տեղերից 65-ի ճակատագիրը: Տեղական «Մեհր» գործակալության հաղորդմամբ, նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմնակիցները պարտություն են կրել` ստանալով 13 տեղ, մինչդեռ ընդդիմախոսները 41 մանդատ են ստացել, եւս 11-ը խորհրդարան են անցել որպես անկախ պատգամավոր:

Ահմադինեժադի աջակիցները պարտություն էին կրել նաեւ ընտրությունների առաջին փուլում, որը կայացել էր մարտի 2-ին: Պատգամավորական 225 տեղերի 75 տոկոսը ստացել էր Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեիի եւ պահպանողականների կազմած կոալիցիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG