Մատչելիության հղումներ

Սիրիայի ընդդիմությունը կոչ է անում բոյկոտել ընտրությունները


Սիրիայի պետական դրոշը Հոմս քաղաքի Բաբա Ամր արվարձանում` ռազմական շինությունների կողքին

Սիրիայի պետական դրոշը Հոմս քաղաքի Բաբա Ամր արվարձանում` ռազմական շինությունների կողքին

Սիրիայի ընդդիմությունն այսօր կոչ է արել բոյկոտել մայիսի 7-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները` դրանք գնահատելով որպես ցինիկ փորձ Բաշար ալ-Ասադի ռեժիմը պահպանելու համար:

Ընտրություններն անցկացվում են նոր Սահմանադրության ընդունումից երեք ամիս անց, որով թույլատրվեց բազմակուսակցական մասնակցություն 250 մանդատների համար ընտրապայքարին: Այս քայլերը ներկայացվում են որպես նախագահ Բաշար ալ-Ասադի խոստացած բարեփոխումների իրականացում:

Ընդդիմությունը պնդում է, որ ընտրությունները չեն կարող անցկացվել զենքի սպառնալիքի ներքո:

«Մենք դեմ ենք այս ընտրություններին, որովհետեւ ազատ ընտրության որեւէ նշան չկա», - Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` ասել է «Ազգային կոորդինացում հանուն ժողովրդավարության կազմակերպության» ղեկավար Հայթան Մանան:

Սիրիայի ընտրական պաշտոնյաների փոխանցմամբ` իշխող կուսակցության դաշինքից բացի, ընտրություններին մասնակցում են 11 նոր կուսակցություններ:

Սիրիայի 23 միլիոն բնակիչներից մոտավորապես 15 միլիոնը ընտրելու իրավունք ունի:

2011 թվականի մարտից սկսված հակակառավարական ակցիաների, բախումների, բռնաճնշումների հետեւանքով, ՄԱԿ-ի գնահատմամբ, Սիրիայում մինչեւ հիմա 11 հազար մարդ է սպանվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG