Մատչելիության հղումներ

Դատախազությունը քրեական գործ չի հարուցել ընտրակաշառքի հաղորդումների առնչությամբ


Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արթուր Դավթյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց, որ ընտրախախտումների վերաբերյալ 25 հաղորդում է եղել:

Դատախազությունը մինչեւ երեկ երեկոյան 58 հաղորդում է քննարկել, 25-ը` լրատվամիջոցների մոնիտորինգի արդյունքում: 23 հաղորդում ընտրակաշառքի մասին է եղել:

Հաղորդումները, ըստ Դավթյանի, ուղարկվել են նախաքննական մարմնին, երեկվա տվյալներով ընտրակաշառքին վերաբերող 3 հաղորդման դեպքով քրգործ չի հարուցվել, մնացած հաղորդումների կապակցությամբ քննությունը դեռ ընթացքի մեջ է:

19 դեպքեր վերաբերում են ընտրական իրավունքի իրականացման խոչընդոտներին: 3 հաղորդման ստուգումներն ավարտվել են, մերժվել է քրեական գործ հարուցել, մեկ դեպքով է հարուցվել քրգործ:

«Նախորդ ընտրությունների համեմատ էականորեն աճ կա դիմում-բողոքների թվի առումով», - նկատեց Դավթյանը:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG