Մատչելիության հղումներ

Սամվել Նիկոյանը քվեարկել է «հզոր ու փոփոխվող Հայաստանի համար»


Լուսանկարը` Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության
Լուսանկարը` Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության
Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին ընտանիքի հետ միասին քվեարկել է թիվ 2/10 ընտրատեղամասում:

«Քվեարկության եկել եմ բարձր տրամադրությամբ, քվեարկել եմ մեծ հավատով ու վստահությամբ, քվեարկել եմ մեր երկրի ապագայի, կայուն զարգացման, խաղաղության ու անվտանգության, հզոր ու փոփոխվող Հայաստանի համար, որպեսզի յուրաքանչյուր հայ քաղաքացի կարողանա իր եւ իր ընտանիքի արժանապատիվ կյանքն ապահովել», - իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հարցին ի պատասխան ասել է Ազգային ժողովի նախագահը:

«Ինձ համար առավել քան կարեւոր է, որ այս ընտրություններն անցնեն ազատ, արդար եւ օրինականության պայմաններում, եւ որպեսզի յուրաքանչյուր ընտրող համոզված լինի դրանում: Իհարկե, կարեւոր է նաեւ, որ մեր ընտրողների համոզմունքը կիսի նաեւ միջազգային հանրությունը», - Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` ասել է Նիկոյանը։

«Կարծում եմ, մենք կունենանք բավականին ակտիվ եւ տարբեր քաղաքական տեսակետներ արտահայտող, տարբեր քաղաքական ուժերի խճանկար ունեցող Ազգային ժողով, որտեղ քննարկումները կլինեն ակտիվ եւ բանավիճային սկզբունքով, եւ հետաքրքիր կլինի աշխատել այդպիսի խորհրդարանում», - հայտարարել է գործող խորհրդարանի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG