Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանը քվեարկել է «լավ Հայաստան ունենալու» օգտին


Լեւոն Տեր-Պետրոսյանը քվեարկում է թիվ 9/11 ընտրատեղամասում: 6-ը մայիսի, 2012թ.

Լեւոն Տեր-Պետրոսյանը քվեարկում է թիվ 9/11 ընտրատեղամասում: 6-ը մայիսի, 2012թ.

Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը քվեարկեց Երեւանի 9/11 ընտրատեղամասում:

«Եթե նորմալ ընտրություններ անցկացվեն, Հայ ազգային կոնգրեսը կհամաձայնի յուրաքանչյուր արդյունքի հետ», - քվեարկելուց հետո հայտարարեց ընդդիմադիր դաշինքի առաջնորդը:

Նա հավելեց, որ քվեարկել է «լավ Հայաստան ունենալու օգտին»` չմանրամասնելով իր ընտրությունը:

Քվեարկության ընթացքին Կոնգրեսի առաջնորդը հետեւելու է ՀԱԿ-ի կենտրոնական շտաբում, այցելելու է նաեւ ընտրությունների վերահսկման նպատակով ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ ստեղծած միասնական շտաբ:

ՀԱԿ-ի առաջնորդը քարոզարշավի վերջին օրերին առողջական խնդիրների պատճառով չմասնասնական նախընտրական որոշ միջոցառումների: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ այժմ իր առողջական վիճակը «փայլուն է»:

Իսկ հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի, արձագանքեց. - «Սպասում եմ պայծառ ապագա Հայաստանի համար»:
XS
SM
MD
LG