Մատչելիության հղումներ

logo-print

Ոստիկանությունը ճշտում է «թեժ գծով» ստացած տեղեկությունները


Այսօր ժամը 8-ից մինչեւ ժամը 12-ի դրությամբ, Հայաստանի ոստիկանությունում գործող «թեժ գծով» ընտրությունների ընթացքի վերաբերյալ ստացվել է 7 տեղեկություն` ընտրատարածքների մոտ մարդկանց կուտակումների, խուլիգանական գործողությունների, քվեաթերթիկների պակասի եւ այլ խախտումների վերաբերյալ:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` տեղեկությունների իսկությունը ճշտելու ուղղությամբ անհապաղ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ:

Ոստիկանությունը մեկ այլ հաղորդագրությունում ասված է, որ մայիսի 5-ի ժամը 9-ից մինչեւ մայիսի 6-ի ժամը 9-ի դրությամբ, «թեժ գծով» ընտրությունների ընթացքի վերաբերյալ ստացվել է 22 տեղեկություն, որոնցից 10-ը` ընտրացուցակներում քաղաքացիներին ներգրավելու վերաբերյալ, մեկական տեղեկություն է ստացվել անձնագիր ստանալու, անձնագրի վավերականության ժամկետը անցնելու, ոստիկանության ծառայողի անհարգալից վերաբերմունքի, նախընտրական տեսահոլովակի ցուցադրման, ընտրակաշառք բաժանելու եւ այլ խախտումների վերաբերյալ:

Ըստ հաղորդագրության` տեղեկությունների իսկությունը ճտելու ուղղությամբ անհապաղ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG