Մատչելիության հղումներ

Նաիրա Զոհրաբյանը ահազանգում է «աղաղակող» խախտումների մասին


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական նախընտրական շտաբի ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր առավոտյան հայտարարեց, որ խորհրդարանական ընտրությունների քվեարկության մեկնարկից դեռ երկու ժամ էլ չանցած` փաստեր կան աղաղակող խախտումների մասին։

Մասնավորապես, նա հայտնեց, որ բազմաթիվ ընտրատարածքներից ահազանգեր են ստացվում ընտրողների անձնագրերում քվեարկությունը փաստող կնիքների թանաքի` նախատեսված 12 ժամից շատ ավելի վաղ օքսիդանալու մասին։ «Բարգավաճ Հայաստան»-ը այդ փաստերի վրա է հրավիրել միջազգային դիտորդների ուշադրությունը։

Զոհրաբյանը փոխանցեց նաեւ, որ Գյումիում քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին իր կողմնակիցների հետ շրջում է ընտրատեղամասից ընտրատեղամաս` խոչընդոտներ հարուցելով «Բարգավաճ Հայաստան»-ի վստահված անձանց եւ լրագրողների աշխատանքի համար, մասնավորապես` թույլ չտալով նկարահանել քվեարկության ընթացքը։


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG