Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանը մերժեց ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի նախաձեռնած հայցադիմումը


Սահմանադրական դատարանն այսօր մերժեց 29 պատգամավորների ներկայացրած հայցադիմումը, որով վերջիններս ՍԴ-ից պահանջում են հակասահմանադրական ճանաչել Ընտրական օրենսգրքի այն նորմերը, որոնցով արգելվում է հրապարակել ընտրողների ստորագրած ցուցակները։ Դրանք, ըստ Ընտրական օրենսգրքի, հրապարակման ենթակա չեն:

Հիշեցնենք` «Բարգավաճ Հայաստանի», Հայ ազգային կոնգրեսի եւ Հայ հեղափոխական դաշնակցության նախաձեռնությամբ ՍԴ ներկայացված այս հ այցադիմումը ստորագրել են ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի պատգամավորներ:

Արգելքը վերացնելու դեպքում հնարավոր կլինի ստանալ ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակը, ինչը քաղաքական ուժերը կարեւորում են` հաշվի առնելով ընտրացուցակներում տեղ գտած բազմաթիվ անճշտությունները: Ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ձեւավորած այս քաղաքական ուժերը կարծում են, որ այդ անճշտությունները «ընտրակեղծիքների լայն հնարավորություն են տալիս»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG