Մատչելիության հղումներ

Պայթյուն Դամասկոսում․ ՄԱԿ-ի դիտորդների ներկայությունը չի կասեցրել բռնությունները


Սիրիա -- Դիտորդները՝ Դամասկոսում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, 2-ը մայիսի, 2012թ․
Սիրիա -- Դիտորդները՝ Դամասկոսում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, 2-ը մայիսի, 2012թ․
Շաբաթ օրը Դամասկոսի կենտրոնական փողոցներից մեկում ական է պայթեցվել՝ ոչնչացնելով 9 մեքենա։

Ականատեսների վկայությամբ, Դամասկոսի ալ-Թավրա փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժածներ չկան։

Այս պահին Սիրիայում են գտնվում ՄԱԿ-ի 50 դիտորդներ։ Ապրիլի 12-ին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ հայտարարված հրադադարի համաձայնությամբ, ընդհանուր առմամբ 300 միջազգային դիտորդներ են տեղակայվելու Սիրիայում՝ դիտարկելու իրավիճակը։ Դիտորդների առկայությունը, սակայն, չի դադարեցրել ամենօրյա բախումները, որոնք անցած 14 ամիսների ընթացքում այդ երկրում, ՄԱԿ-ի ունեցած տվյալներով, 9000 մարդու կյանք են խլել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG