Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահը կոչ է անում միջազգային ահաբեկչության վերաբերյալ կոնվենցիա ձեւավորել


Ուրբաթ օրը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կոչ է արել «միջազգային ահաբեկչության վերաբերյալ համապարփակ կոնվենցիա» ձեւավորել։

Նա հայտարարել է, որ նման համաձայնագրի առկայությունը պետություններին կստիպի ձեռնպահ մնալ ահաբեկչական գործողություններին եւ խմբավորումներին աջակցություն ցուցաբերելուց։

Ալիեւը իր ճառի զգալի մասը նվիրել է Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ կազմակերպվող «ահաբեկչական գործողություններին»։

Ալիեւի ելույթի ժամանակ ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց հայ ցուցարարներ էին հավաքվել, ովքեր պնդում էին, որ Ալիեւը չարաշահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր երկրի ժամանակավոր անդամությունը՝ ի նպաստ Ադրբեջանի։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ Ադրբեջանը այս ամիս ստանձնում է այդ կառույցի նախագահությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG