Մատչելիության հղումներ

Ահմադինեժադի հակառակորդները հաղթանակ են տանում լրացուցիչ ընտրություններում


Խորհրդարանական լրացուցիչ ընտրություններ Իրանում
Խորհրդարանական լրացուցիչ ընտրություններ Իրանում
Իրանի խորհրդարանի թափուր մնացած 65 մանդատների համար ուրբաթ օրը անցկացված լրացուցիչ ընտրությունների նախնական արդյունքներով, նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հակառակորդները հաղթանակ են տանում։

Իրանական լրատվամիջոցները նշում են, որ ընդդիմադիրներին բաժին են հասել խորհրդարանի ազատված մանդատներից 20-ը, այն դեպքում, երբ Ահմադինեժադի աջակիցներին հաջողվել է ստանալ ընդամենը 8 տեղ: Եվս 11 մանդատ նվաճել են անկախ թեկնածուները։

Իրանի խորհրդարանը ընդհանուր առմամբ բաղկացած է 290 պատգամավորական տեղից։ Մարտին անցկացված խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում արդեն իսկ Ահմադինեժադի հակառակորդները ստացել էին մանդատների մեծամասնությունը։

Իրանի խորհրդարանը սահմանափակ լիազորություններ ունի եւ չի կարող ազդել այնպիսի կարեւորագույն քաղաքական որոշումների վրա, ինչպիսին է Իրանի միջուկային ծրագրի շարունակման հարցը, սակայն խորհրդարանական ընտրություններում պարտություն կրելը կարող է ազդել 2013 թվականին անցկացվելիք նախագահական ընտրությունների արդյունքի վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG