Մատչելիության հղումներ

Ոստիկանության հաղորդագրության համաձայն` Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը այսօրվա դրությամբ կազմում է 2 միլիոն 484 հազար 3 ։

Ի կատարումն Ընտրական օրենսգրքի պահանջի, Ոստիկանությունը հրապարակել է ընտրողների ընդհանուր թիվը` նշելով յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թիվը:

Ըստ այդմ, այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված եւ ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկվածների թիվն է 15 հազար 399, Հայաստանում հաշվառում չունեցող, քվեարկության օրը Հայաստանում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկվածներինը` 993, քվեարկության օրը ընտրական տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանված եւ ընտրական տեղամասում քվեարկող ոստիկանների լրացուցիչ ցուցակ ընդգրկվածներինը` 1320, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվածներինը` 1739։

Մարտի վերջին Ոստիկանության հրապարակած ցուցակներում ընտրողների թիվը 2 միլիոն 485 հազար 844 էր, իսկ ապրիլի 26-ի դրությամբ` 2 միլիոն 482 հազար 238։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG