Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Հանրապետության հրապարակի պատահարը հարված էր բոլորիս համար»


Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 4-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պատահարի կապակցությամբ ուղերձ է հղել՝ հորդորելով բոլորին պահպանել սառնասրտություն, աղոթել տուժածների համար եւ մաղթել շուտափույթ ապաքինում։

«Հանրապետության հրապարակի պատահարը հարված էր բոլորիս համար: Փա՛ռք Աստծո, խուսափեցինք անդառնալի հետևանքներից: Այս պահին բոլոր տուժածները ստանում են անհրաժեշտ օգնություն, իսկ հետագա վերականգնման ժամանակ, հարկ եղած դեպքում, Հայաստան կհրավիրվեն նաև լավագույն մասնագետներ արտերկրից», - ՀՀ նախագահի կայքէջում զետեղված ուղերձում ասել է Սերժ Սարգսյանը։ - «Իրավապահ մարմինները սկսել են հետաքննությունը, մեղավորները կհայտնաբերվեն եւ պատասխանատվության կենթարկվեն օրենքով սահմանված կարգով»:

Երեւանի Հանրապետության հրապարակում, որտեղ նախատեսված էր ՀՀԿ-ի եզրափակիչ հանրահավաքը, երեկ երեկոյան տեղի է ունեցել դժբախտ պատահար։ Հանրահավաքին նախորդած համերգի ընթացքում բռնկվել են հանրահավաքին մասնակցող երիտասարդների ձեռքերին գտնվող գազով լեցուն հարյուրավոր փուչիկները։ Կան բազմաթիվ տուժածներ։ Նախնական տեղեկություններով, մայրաքաղաքի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել մոտ 144 մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG