Մատչելիության հղումներ

Հրապարակի միջադեպի արդյունքում տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել մոտ 144 մարդ


Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, այսօր ավելի վաղ Երեւանի Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի հանրահավաքի ժամանակ հարյուրավոր փուչիկների անակնկալ բոցավառման հետեւանքով մայրաքաղաքի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել մոտ 144 մարդ։

Այսպես՝ Ճառագայթային բժշկության եւ այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել 30, «Արմենիա» բժշկական կենտրոն ` 20, Կլինիկական թիվ 1 հիվանդանոց` 9, Պռոշյան թիվ 3 հիվանդանոց` 20, «Հերացի» թիվ մեկ հիվանդանոց` 20, «Նաիրի» բժշկական կենտրոն` 20, Մուրացանի բժշկական կենտրոն` 7 հոգի, Սբ. Աստվածածին ծննդատուն` 2 երեխա:

Հիշեցնենք, Երեւանի Հանրապետության հրապարակում, որտեղ նախատեսված էր ՀՀԿ-ի եզրափակիչ հանրահավաքը, տեղի է ունեցել դժբախտ պատահար։ Հանրահավաքին նախորդած համերգի ընթացքում բռնկվել են հանրահավաքին մասնակցող երիտասարդների ձեռքերին գտնվող գազով լեցուն հարյուրավոր փուչիկները։
Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ստեղծվել է շտաբ եւ թեժ գիծ: Վիրավորների մասին տվյալներ ստանալու համար կարելի է զանգահարել 010 529690 եւ 010 360297 հեռախոսահամարներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG