Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ում բացվեց նոր մամլո կենտրոնը


Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հանդիսավորապես բացվեց նոր մամլո կենտրոնը՝ սարքավորված Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի աջակցությամբ:

Հիմնադրամի երեւանյան գրասենյակի տնօրեն Մայքլ Գետոն շատ պատշաճ եւ խորհրդանշական համարեց հանգամանքը, որ ԿԸՀ-ի նոր մամլո կենտրոնը բացվում է Մամուլի ազատության համաշխարհային օրվա հաջորդ օրը: Այսպիսով, ԿԸՀ-ն, ըստ Գետոյի, լրացուցիչ քայլեր է կատարում Հայաստանում ժողովրդավարական գործընթացը խորցնելու եւ ամրապնդելու համար:

Մամլո կենտրոնի բացմանը ներկա էր նաեւ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը, ով իր ելույթը սկսեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին շնորհավորելով. - «Շնորհավորում եմ ձեզ կատարած այն բոլոր աշխատանքների համար, որն արվել է այս ընտրությունները ազատ եւ արդար անցկացնելու նպատակով»:

Դեսպանի խոսքով` այդպիսի ընտրությունների ապահովման համար «շատ կարեւոր է ընտրողների վստահության առկայությունը, իսկ նման վստահության ձեւավորմանը մեծապես օժանդակում է մամուլի այս նորաբաց կենտրոնը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG