Մատչելիության հղումներ

Նախագահը հանձնարարել է խստացնել մարտական հերթապահությունը շփման գծում


Հայաստանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր այցելել է պաշտպանության նախարարություն:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը լսել է պաշտպանության նախարարի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի զեկույցները բանակաշինության, Զինված ուժերի մարտունակության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ, ինչպես նաեւ վերջին ամիսներին տարածաշրջանում եւ դրանից դուրս ռազմաքաղաքական ընդհանուր իրադրության, հայ - ադրբեջանական շփման գծում օպերատիվ իրավիճակի, զարգացման միտումների եւ սահմանագծում անդորրը պահպանելու ուղղությամբ ձեռնարկվող անհրաժեշտ միջոցառումների մասին:

Նախագահը հանձնարարել է խստացնել մարտական հերթապահությունը հայ - ադրբեջանական զորքերի շփման գծում, մարտունակության եւ կարգապահության բարձրացման ուղղությամբ շարունակական միջոցներ ձեռնարկել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG