Մատչելիության հղումներ

Ալիեւ. «Ղարաբաղյան հակամարտությունը լուրջ սպառնալիք է միջազգային խաղաղությանը»


«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուրջ սպառնալիք է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը եւ միջազգային իրավունքի լուրջ խախտում», - երեկ Նյու Յորքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

Իր երկրի` ՄԱԿ-ին անդամակցության 20-ամյակին եւ կազմակերպության Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելուն նվիրված հանդիսավոր ընդունելության ժամանակ Ալիեւը վերստին պնդել է, թե Լեռնային Ղարաբաղը բուն ադրբեջանական տարածք է, եւ Ադրբեջանի «ոտնահարված իրավունքները պետք է շուտով վերականգնվեն»։

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` Ալիեւը հայտարարել է նաեւ, թե ղարաբաղյան հակամարտության առնչությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած 4 բանաձեւերը չեն կատարվում Հայաստանի կողմից։

Ընդունելությանը մասնակցել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, Միացյալ Նահանգների հեղինակավոր քաղաքական եւ հասարակական գործիչներ։

Ադրբեջանը այս ամիս ստանձնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG