Մատչելիության հղումներ

«Բոլորս դեպի Հեյդարի գագաթ»


Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւը որդու` ներկայիս նախագահ Իլհամ Ալիեւի հետ, արխիվային լուսանկար

Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւը որդու` ներկայիս նախագահ Իլհամ Ալիեւի հետ, արխիվային լուսանկար

Ամեն տարի մայիսի 4-ին ադրբեջանցիներն անցկացնում են «համազգային լիդեր» Հեյդար Ալիեւին նվիրված հանդիսավոր եւ ճոխ միջոցառումներ։

Այսօր Ադրբեջանում նշում են «համազգային լիդեր» Հեյդար Ալիեւի ծննդյան 89-ամյակը։

Անցյալ տարվա մայիսի 4-ին տեղի է ունեցել «Հեյդար Ալիեւի գաղափարների հաղթարշավը» վերնագրով գրքի շնորհանդեսը։

«Թեման անսպառ է, ակադեմիան մեծ նշանակություն է տալիս այդ հանճարեղ անձնավորության ժառանգության ուսումնասիրությանը», - 2011-ի մայիսի 4-ին ասել էր Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Արիֆ Հաշիմովն ու ավելացրել. - «Այս գրքի մեծ հաջողություններից մեկն էլ այն է, որ դրանում արտացոլված է համազգային լիդերի գործը շարունակողի, նրա արժանի ժառանգի` Իլհամ Ալիեւի առաքելությունը»։

Երեկ տեղի ունեցավ Հեյդար Ալիեւին նվիրված մի նոր գրքի շնորհանդես` կրթության նախարար Միսիր Մարդանովը հեղինակել է «Ադրբեջանի կրթության պատմությունը» եռահատոր աշխատությունը։

«Այս գրքի վրա սկսել եմ աշխատել համազգային լիդեր Հեկդար Ալիեւի հանձնարարությամբ», - հպարտությամբ ասել է Մարդանովը։

Այս օրերին բազում գիտաժողովներ եւ հավաքներ են կազմակերպվում։

«Հեյդար Ալիեւը մեծ լիդեր է, նա այն ադրբեջանցիներից է, ովքեր աշխարհի հարգանքին են արժանացել։ Ես հպարտ եմ, որ ադրբեջանցի եմ», - երեկ ասել է Փախստականների պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը եւ հավաստիացրել, որ պետությունը մեծ աշխատանք է տանում փախստականների վիճակը բարելավելու համար։

Հեյդար Ալիեւին մեծարելու մի ոչ կոնվենցիոնալ եղանակ էլ հեղինակել են Ադրբեջանի օդային եւ էքստրեմալ մարզաձեւերի ֆեդերացիան եւ Ադրբեջանի լեռնագնացության ֆեդերացիան։

241 էքստրեմալ եւ 75 լեռնագնաց Շահդաղի ազգային պարկում այսօր խմբերով... բարձրանալու են Հեյդարի գագաթ։

Ադրբեջանի բնապահպանության եւ բնական պաշարների նախարարությունը հայտնել է, որ լեռան գագաթ բարձրացողներն անվճար կմտնեն Շահդաղի պարկ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG