Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարներին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է 2012 թվականի ՀՀ խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Գարկունին եւ առաքելության շտաբի ղեկավար, ԱՊՀ գործկոմի բաժնի ղեկավար Եվգենի Սլոբոդային:

Սերժ Սարգսյանը ողջունել է Համագործակցության անդամ պետությունների դիտորդներին եւ վստահություն հայտնել, որ արդյունավետ աշխատանք կիրականացնեն:

Դիտորդական առաքելության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանում գտնվող ԱՊՀ 173 դիտորդները, ովքեր աշխարհագրական տեսանկյունից ներառում են Համագործակցության անդամ գրեթե բոլոր երկրները, մեծ կարեւորություն են տալիս մայիսի 6-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին:

Վլադիմիր Գարկունը բարձր է գնահատել ընտրություններին ընդառաջ ՀՀ ԿԸՀ-ի աշխատանքը, նշել է, որ ՀՀ ընտրական օրենսգիրքը լուրջ եւ կարևոր բարեփոխումների է ենթարկվել, նախընտրական քարոզչության իրենց մոնիթորինգի արդյունքներով մինչ այժմ արձանագրվել է հանգիստ, հավասարակշռված ընթացք, ԶԼՄ-երի աշխատանքը եւս այդ առումով դրական է համարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG