Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն կարողացավ «լռեցնել» ՀԱԿ-ին


«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահի կարծիքով` «Բարգավաճ Հայաստան»-ը, ընտրությունները վերահսկող միասնական շտաբում համագործակցելով Հայ ազգային կոնգրեսի հետ, կարողացավ «լռեցնել» վերջինիս:

««Բարգավաճ»-ը ունեցավ հնարավորություն զսպել, լռեցնել ՀԱԿ-ին` իր բառապաշարով, իր գնահատականներով, ինչը իրեն հաջողվեց», - լրագրողների հետ հանդիպմանը հինգշաբթի օրը ասաց Ռուբեն Հակոբյանը` շարունակելով. - «ՀԱԿ-ն էլ… որոշակի հնարավորություն ստացավ ճոխ, լավ ընտրարշավ կազմակերպել»:

Հակոբյանի խոսքով` «Ժառանգություն»-ը հասկացել է, որ ԲՀԿ-ն կարողացավ «լռեցնել» ՀԱԿ-ին


" target="_blank">միասնական շտաբը
(որի կազմում են ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն) ստեղծվեց ոչ թե ընտրությունները վերահսկելու, այլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անօրինական գործունեությունը երաշխավորելու համար:

Նրա պնդմամբ` իշխանական երեք ուժերը «զբաղված են անօրինական գործողություններով», իսկ շտաբը որեւէ խոսք չի ասել դրա մասին. - «Եթե Հանրապետականը անում է, դրա համար էլ ինքը շտաբ չի ստեղծում: Հանրապետականը շարունակում է անել այն, ինչ անում է, բայց ձեւ չի թափում, թե պետք է ընտրությունները վերահսկող շտաբ: Բայց այդ նույնը անում է նաեւ «Բարգավաճ»-ը, բայց նաեւ օրվա երկրորդ կեսին ասում է` գիտեք, բա մենք արդար, թափանցիկ ընտրությունների համար պետք է պայքարենք: Ով ուզում է խաբվի` խնդրեմ: Բայց մենք չենք ուզում: Այդ շտաբը որոշակիորեն պաշտպանության տակ պահեց «Բարգավաճ»-ի անօրինական գործողությունները»:

ԲՀԿ-ի եւ Դաշնակցության համագործակցության հենքը, ըստ «Ժառանգության» ներկայացուցչի, Ռոբերտ Քոչարյանն է, իսկ ահա ՀԱԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի համագործակցության պատճառները նրան անհայտ են: Առավել եւս, ըստ նրա, որ Կոնգրեսը մինչեւ վերջերս պնդում էր, թե ԲՀԿ-ի հետեւում Ռոբերտ Քոչարյանն է կանգնած:

Մինչդեռ Կոնգրեսը, հիշեցնենք, բազմիցս պարզաբանել է, որ «Բարգավաճ Հայաստան»-ի հետ իր համագործակցությունը պայմանավորված է ազատ ընտրություններ անցկացնելու ցանկությամբ: ՀԱԿ-ը վաղաժամ է համարում խոսել ապագայի մասին եւ հայտարարում է, որ Ռոբերտ Քոչարյանը ԲՀԿ-ի հետ այլեւս կապ չունի:

«Ռոբերետ Քոչարյանը այսօր քաղաքական զարգացումներից դուրս չէ», - հայտարարեց «Ժառանգության» փոխնախագահը. - «Եթե հալվա ասելով պետք է բերանը քաղցրանա, ուրեմն թող ասեն միշտ»:

Իսկ «Բարգավաճ Հայաստան»-ի միանալը Սահմանադրական դատարան դիմելու նախաձեռնությանը, Հակոբյանի կարծիքով, PR քայլ է:

Հարցին, թե ընտրություններից հետո որ դեպքում «Ժառանգություն»-ը փողոց դուրս կգա, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. - «Եթե իսկապես աղմկահարույց կեղծիքներ լինեն ընտրությունների օրը, ես կարծում եմ, ոչ միայն «Ժառանգություն»-ը, այլեւ քաղաքացիական հասարակության շերտերը դուրս կգան փողոց եւ կպաշտպանեն իրենց իրավունքները»:

XS
SM
MD
LG