Մատչելիության հղումներ

Մահացել է Բաթումում Հայաստանի հյուպատոսը


Կյանքի 64-րդ տարում մահացել է Բաթումում Հայաստանի գլխավոր
հյուպատոս Գարիկ Իսրայելյանը: Այդ մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը։

Գարիկ Իսրայելյանը Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոս էր նշանակվել անցած տարի։ Արտգործնախարարության համակարգում աշխատել է 1994 թվականից, այդ թվում` ղեկավարել է նախարարության տարբեր ստորաբաժանումներ, պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանում, Թուրքմենստանում եւ Վրաստանում Հայաստանի դեսպանություններում։ 2007 թվականին նրան շնորհվել է արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:

Մինչ դիվանագիտական աշխատանքի անցնելը, Երեւանի պետհամալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետի ֆրանսերենի բաժնի շրջանավարտ Գարիկ Իսրայելյանը զբաղվել է լրագրողական, թարգմանչական, գիտական գործունեությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG