Մատչելիության հղումներ

logo-print

«ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ը լուծարվում է


Հայաստանի կառավարությունը իր այսօրվա նիստում որոշել է օրենսդրությամբ սահմանված կարգով եւ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» («ՀՄՀ-Հայաստան») ծրագրի փակման պլանի համաձայն լուծարել «ՀՄՀ-Հայաստան» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը (ՊՈԱԿ)։ Այդ մասին հայտնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Միացյալ Նահանգների կառավարությանն առընթեր «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի 5-ամյա ծրագիրը Հայաստանում ավարտվել է անցած տարվա աշնանը: Սկզբնապես ծրագրով նախատեսվում էր երկրին տրամադրել շուրջ 235.6 միլիոն դոլար, սակայն Հայաստանի 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո Կորպորացիայի տնօրենների խորհուրդը որոշեց դադարեցնել ճանապարհաշինական ենթածրագրի ֆինանսավորումը` մոտ 68 միլիոն դոլար, որով նախատեսվում էր վերականգնել շուրջ 350 կիլոմետր գյուղական նշանակության ճանապարհներ:

Ծրագրի շրջանակներում կատարված ներդրումը հիմնականում ուղղվել է գյուղատնտեսության զարգացմանը` շուրջ 350 համայնքներ սնող ոռոգման համակարգերի վերակառուցմանն ու արդիականացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG