Մատչելիության հղումներ

logo-print

Նոր արյունահեղություն Եգիպտոսում


Առնվազն 20 մարդ զոհվել եւ ավելի քան 160-ը վիրավորվել են երեկ Կահիրեում` Եգիպտոսի պաշտպանության նախարարության շենքի մոտ տեղի ունեցած բախումների ընթացքում, երբ զինված անձինք հարձակվել են երկրի ռազմական կառավարմանը վերջ դնելու պահանջով անցկացվող ցույցի մասնակիցների վրա։

Եգիպտոսի պետական MENA լրատվական գործակալության փոխանցմամբ, անհայտ «ավազակները»` զինված ինքնաձիգներով եւ մահակներով, գրոհել են ցուցարարների վրա, որոնց թվում էին նաեւ իրենց թեկնածուին այս ամիս անցկացվելիք նախագահական ընտրությունների մրցապայքարից հեռացնելու որոշման դեմ բողոքող «Սալաֆի» ծայրահեղ պահպանողական իսլամիստական խմբավորման հարյուրավոր ներկայացուցիչներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG