Մատչելիության հղումներ

logo-print

Լրատվական պատերազմ Գերմանիայի եւ Ադրբեջանի միջեւ


«Եվրատեսիլ - 2012»-ը Ադրբեջանում անցկացնելու որոշման դեմ բողոքի ցույց Բաքվում, 22-ը ապրիլի, 2012թ.

«Եվրատեսիլ - 2012»-ը Ադրբեջանում անցկացնելու որոշման դեմ բողոքի ցույց Բաքվում, 22-ը ապրիլի, 2012թ.

Ըստ բաքվեցի վերլուծաբանների` Ադրբեջանի ջախջախիչ պարտություն է կրում այդ պատերազմում։

Պաշտոնական Բաքուն եւ Բեռլինը դիվանագիտական սկանդալի շեմին են:

Ադրբեջանական իշխանությունները պնդում են, որ Գերմանիան «Եվրատեսիլ» մրցույթից հաշվված օրեր առաջ հակաադրբեջանական քարոզչական արշավ է նախաձեռնել, որի նպատակն է խաթարել երկրի ներքին կայունությունն ու միջազգային ասպարեզում ունեցած «բարի համբավը»:

Գերմանիայի իշխանությունների դեմ այս հարձակումները սկիզբ առան Ադրբեջանի իշխող կուսակցության պաշտոնաթերթ «Ենի Ազերբայջան» պարբերականում: Իշխանամետ այս թերթը մեկ շաբաթվա ընթացքում երկու հոդված հրապարակեց, որոնցում պնդում էր, թե Բաքվում Գերմանիայի դեսպան Հերբերտ Քվելեն ադրբեջանական ընդդիմության առաջնորդների հետ հանդիպման ընթացքում իբր կոչ է արել երկրի նախագահ Իլհամ Ալիեւի ընդդիմախոսներին միավորվել եւ միասնական ճակատով հանդես գալ իշխանությունների դեմ:

Գերմանիայի դեսպանությունը ստիպված էր հերքել այս տեղեկությունները: Սրան զուգահեռ` գերմանական մի շարք թերթերում հրապարակումներ հայտնվեցին Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին:

Այս ամենը բավարար էր, որպեսզի հակագերմանական հայտարարությունները մամուլի էջերից տեղափոխվեն Ադրբեջանի խորհրդարան։

Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ, Միլի մեջլիսի պատգամավոր Ալի Ահմեդովը պնդում էր. - «Գերմանիայում գործող որոշ ուժեր մի նոր մարտավարություն են որդեգրել, որի նպատակն է խաթարել Ադրբեջանի վարկը: Բաքվում Գերմանիայի դեսպանը այդ մարտավարության բաղկացուցիչ մասն է»:

Բաքվեցի անկախ վերլուծաբանները, սակայն, ընդգծում են, որ չնայած հնչող կտրուկ հայտարարություններին` Ադրբեջանը ջախջախիչ հաշվով պարտություն է կրում լրատվական պատերազմում:

Քաղաքագետ Իլգար Մամեդովը, օրինակ, գրել է. - «Եթե այսօր համեմատաբար անաչառ եվրոպացիները, որոնց պարզապես հետաքրքրել է «Եվրատեսիլ» մրցույթը, հանկարծ իրենց համար հայտնաբերում են Ադրբեջանում տիրող քաղաքական համակարգի ողջ անպարկեշտ պատկերը, ապա պատկերացրեք ինչ կլինի, երբ հանկարծ Հայաստանի հետ պատերազմ սկսվի։ Այդ դեպքում այսօրվա մեդիա-դժոխքը մեզ պարզապես նախավարժանք կթվա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG