Մատչելիության հղումներ

logo-print

Դաշնակցությունը երեւանցիներին կոչ է անում փրկել ողջ Հայաստանը


ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը կոչով դիմում է երեւանցիներին, 2-ը մայիսի, 2012թ․

ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը կոչով դիմում է երեւանցիներին, 2-ը մայիսի, 2012թ․

Երեւանի Ազատության հրապարակում ելույթ ունենալով Դաշնակցության քարոզարշավը եզրափակող հանրահավաքում, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը երեւանցիներին կոչ արեց՝ փրկել ողջ Հայաստանը:

«Երեւանցիներ, ես խնդրում եմ ձեզ, ես պահանջում եմ՝ օգնենք մեր մարզերին, որովհետեւ մարզերում ժողովուրդը, այնուամենայնիվ, ճնշված է։ Դուք գիտեք՝ աղքատ ու խեղճ մարզերի մեր ժողովուրդը կարող է ինչ-որ տեղ չդիմանա ընտրակաշառքի խեղդող ազդեցությանը։ Դու, Երեւան, այսօր պիտի փրկես ամբողջ հանրապետությունը», - հայտարարեց Հովհաննիսյանը։

Հանրահավաքում ելութ ունեցողներից Ազգային ժողովի դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը կանգ առավ ՀՅԴ առաջարկած սոցիալ-տնտեսական ծրագրի վրա՝ ընդգծելով, որ ծրագրի հիմնական նպատակն է միջին խավի ձեւավորումը:

Ազգային ժողովի դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյան

Ազգային ժողովի դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյան

«Դաշնակցության հաղթանակի դեպքում պետությանը պասիվ բարեփոխիչից վերածելու ենք երկրի կայուն զարգացման մասնակցի եւ պատասխանատուի», - հայտարարեց Մինասյանը՝ թվարկելով ակնկալվող արդյունքները․ երկրի ՀՆԱ-ի կրկնապատկում, պետբյուջեի եռապատկում, նորարարության եւ բարձր տեխնոլոգիաների գործադրմամբ 200 հազար աշխատատեղերի ստեղծում։

«Աղքատության շեմը առկա 33 հազար 500 դրամի փոխարեն կճանաչենք կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծությունը, որը ներկա հաշվարկներով 63 հազար դրամ է»,- ասաց Մինասյանը: - «Արդեն 2013 թվականին կկրկնապատկենք նվազագույն աշխատավարձը, քաղաքացիական եւ պետական ծառայողների բազային դրույքաչափ կսահմանվի 76 հազար դրամը՝ ներկա 40 հազարի փոխարեն։ Կընդլայնենք եւ 5 անգամ կմեծացնենք հանրային ծառայության սոցիալական փաթեթը՝ ներառելով առողջապահության, մշակույթի, կրթության եւ գիտության ոլորտի բոլոր աշխատակիցներին։ Ազգային անվտանգության, պաշտպանության, ոստիկանության, առողջապահության համակարգի աշխատակիցների միջին աշխատավարձը կկազմի երկրում առկա միջին աշխատավարձի քառապատիկից ոչ պակաս, կամ՝ շուրջ 500 հազար դրամ»։

XS
SM
MD
LG