Մատչելիության հղումներ

Ընտրակաշառքին նվիրված ցուցահանդես


Ընտրակաշառքի դեպքեր, խորհրդանիշներ` երիտասարդ արվեստագետների կազմակերպած ցուցահանդեսում:

«Թումանյանական ընթերցումներ 5000 դրամ» խորագիրը կրող ցուցահանդեսով «Արտ Լաբորատորիա» արվեստագետների խումբն անդրադարձել է Հայաստանում լայն տարածում գտած ընտրակաշառքին, որի խորհրդանիշն է 5000 դրամանոցը` բանաստեղծ Հովհաննես Թումանյանի պատկերով:

Կազմակերպիչներից Էդգար Ամրոյանը ներկայացնելով ցուցադրված առարկաներն ասաց. - «Ներկայացված է ընտրակաշառքի սիմվոլներ, խաբելու ձեւեր, որ կիրառվում է իշխանությունների կողմից: Ասֆալտ, 5000 դրամ, գարի, կարտոֆիլ, պահածո, տուկի թել եւ նման այլ բաներով շատ մարդիկ վաճառում են իրենց ձայնը ընրությունների ժամանակ»:

Ցուցահանդեսի ընթացքում կազմակերպիչները ներկայացրել էին տարվա ընթացքում գրանցված ընտրակաշառքի դեպքերի մասին պատմող տեսագրություններ, որոնցից մեկում մի կին պահանջում է 5000 դրամ:

«Արտ Լաբորատորիա» խումբի անդամները 5000 դրամանոց են դրել կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց եւ էլի մի քանի տեղ` որպես բողոքի նշան:

Ցուցադրության ընթացքում Սամվելը ներկայացնում էր վախերի մասին պատմող իր տեսանյութը, որտեղ մարդկանց ձայների վաճառքը համեմատում է շուկայի հետ. - «Ընտրությունների ժամանակ ամեն ինչ վերցնում են, ինչ-որ առաջարկվում է, բայց երբ գալիս է այդ ամենը լուսաբանելու հերթը, խուսափում են խոսել»:


XS
SM
MD
LG