Մատչելիության հղումներ

«Երեւակայության գավաթը» վիճարկեցին ՏՀՏ ոլորտի 7թիմ


Վիրտուալի ու իրականի, նոր գաղափարների ու սարքերի միահյուսում՝ առաջատար տեխնոլոգիաների միջոցով: ՏՀՏ ոլորտի մասնագետներն ու ուսանողներն այսօր մրցում էին «Երեւակայության գավաթ Հայաստան 2012» նորարար գաղափարների մրցույթում:

Մրցույթին սկզբում մասնակցել է 21 թիմ, ծրագրված 5-ի փոխարեն ընտրվել է 7-ը, որոնք էլ այսօր մրցում էին եզրափակչում: Եզրափակիչ անցնելու համար մասնակիցների ծրագրերը գնահատվել են ըստ մի քանի չափանիշների:

«Նախ հենց ինքը՝ միտքը, թե որքանով է այն նոր, տեխնոլոգիապես որքանո՞վ է ճիշտ ստեղծվել ծրագիրը, դրա բիզնես պոտենցիալը, այսինքն՝ որքանով է այն կիրառելի այսօրվա աշխարհում», - նշեց «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության ծրագրավորման գործիքների պատասխանատու Դավիթ Քոչարյանը:

Ծրագրերը տարբեր էին. ջրի մաքրությունը ստուգելու նոր սարքից մինչեւ վիրտուալ ծառատունկ, որը ցանկության դեպքում կարելի էր իրական դարձնել:

«Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի տնօրեն Եվա Հյուսյանը նշեց, որ մրցույթն անցկացվում է արդեն 10 տարի, իսկ Հայաստանը մասնակցում է 5-րդ տարին եւ դեռ լավագույն տասնյակի մեջ չի ընդգրկվել: Սակայն, նրա խոսքով, այս տարի ներկայացվող ծրագրերի քանակական եւ որակական աճ է նկատվում: Ամեն տարի մրցույթին մասնակցում է մոտ 180 երկիր, եւ ըստ նրա, այդքանի մեջ առաջիններից լինելը հեշտ չէ:

Նա հավելեց, որ որոշել էին, եթե այս տարի էլ չընդգրկվեն լավագույնների ցանկում, այլեւս չեն մասնակցելու, քանի որ մասնակցության համար շատ ռեսուրսներ է պահանջվում: Սակայն եթե նկատվի որակական լուրջ աճ, եթե մեր ծրագրերով հետաքրքրվեն ներդրողները, հավանական է, որ Հայաստանը մյուս տարիներին էլ մասնակցի:

Իսկ հայաստանյան եզրափակչի արդյունքները կամփոփվեն այսօր երեկոյան:

please wait

No media source currently available

0:00 0:05:31 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG