Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի նիստը չկայացավ


Հայաստանի Ազգային ժողովի այսօրվա նիստը չի կայացել` քվորումի բացակայության պատճառով:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` ժամը 12-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել։ Խորհրդարանի կանոնակարգի համաձայն` պատգամավորների գրանցումը շարունակվել է երեք ժամ, որի ընթացքում եւս քվորում չի ապահովվել: Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը նիստը հայտարարել է չկայացած:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG