Մատչելիության հղումներ

Մեդվեդեւը ստորագրեց նահանգապետների ուղղակի ընտրության օրենքը


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտնել է, որ ստորագրել է նահանգապետների ուղղակի ընտրության մասին օրենքը։

«Այդ օրենքը ուժի մեջ է մտնում, եւ այսուհետ բոլոր բարձրագույն պաշտոնատար անձինք երկրի սուբյեկտներում ընտրվելու են համապատասխան սուբյեկտների տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների ուղղակի, հավասար եւ գաղտնի քվեարկությամբ», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` ասել է Մեդվեդեւը Պետդումայի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

Օրինագիծը Ռուսաստանի նախագահի կողմից Պետդումա էր ներկայացվել այս տարվա հունվարին եւ ամբողջությամբ ընդունված էր ապրիլի վերջին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG