Մատչելիության հղումներ

Պաշտոնապես բացվեց Կենդանաբանական այգու նոր տարեշրջանը


Պաշտոնապես բացվեց Կենդանաբանական այգու նոր տարեշրջանը
please wait

No media source currently available

0:00 0:03:56 0:00

Այսօր տեղի ունեցավ Երեւանի կենդանաբանական այգու տարեշրջանի պաշտոնական բացումը: Բացումն ուղեկցվեց տոնական միջոցառումներով:

Այսօր տեղի ունեցավ Երեւանի կենդանաբանական այգու տարեշրջանի պաշտոնական բացումը: Բացումն ուղեկցվեց տոնական միջոցառումներով:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ազդարարեց տոնական միջոցառումների մեկնարկը, երիտասարդների ու լրագրողների ուղեկացությամբ շրջեց այգում եւ շնորհավորեց բոլոր կենդանասերներին:

«Հիմնականում տարվել են բարեկարգման, բների կառուցման աշխատանքներ: Եվ հիմնականում մենք համագործակցել ենք միջազգային կազմակերպության այն բժիշկների հետ, որոնց փորձի փոխանակում է եղել նաեւ մեր տեղի մասնագետների հետ, որ մեր կենդանիներին ավելի լավ հետեւողական լինենք եւ ավելի մասնագիտական մոտեցում տանք», - նշեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Կենդանաբանական այգում տոնական տրամադրություն էր տիրում՝ կենդանի երաժշտություն, թատերականացված ներկայացումներ, խաղեր: Այգում երեխաների հետ էին խաղում մուլտֆիլմերի հերոսներ, երեխաներին ուղեկցող տատիկներն ու պապիկներն էլ հիշում էին իրենց երիտասարդ տարիները:

Այցելուների միջին թիվը մինչեւ 2011 թվականը 97.000 էր, իսկ անցյալ տարի 325.000 այցելու է գրանցել:

Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյան. - «Առաջիկա հինգ տարիներին կենդանաբանական այգին պլանավորել է բազմաթիվ շինարարական, բարեկարգման աշխատանքներ: Բայց, բացի կենդանիների բարելավման մասին մտածելուց հոգ է տանելու նաեւ երեխաների էկոլոգիական կրթության մասին: Այգին ունի արդեն էկոլոգիական ակումբ՝ առաջին քայլն է»:

Այցելուներից մեկը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշեց, որ այս տարի կենդանաբանական այգու թարմությունը հենց մուտքի մոտից նկատեց. - «Նախկինում այս կենդանիների հագուստով մարդիկ երեխաների հետ նկարվելու համար այստեղ գումարներ էին պահանջում, բայց այսօր նկատեցի, որ նրանք ոչ միայն անվճար են նկարում, այլեւ մոտենում, մուտքի մոտից երեխաներին դիմավորում, ինչը շատ կարեւոր է մեր փոքրիկների համար, նրանց ուրախացնելու համար»:

Ռուբեն Խաչատրյանը նշեց, որ այժմ այգում կան մի քանի նոր կենդանատեսակներ եւ հիմա նախկինում միայնակ կենդանիները զուգընկերներ են ունեն:


please wait

No media source currently available

0:00 0:05:55 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG