Մատչելիության հղումներ

Աշխատավորության օրը Հայաստանի կումունիստները Մաշտոցի պողոտայից տոնական երթով շարժվեցին դեպի Ստեփան Շահումյանի հրապարակ:

Հայաստանի տարբեր քաղաքներից Երեւան եկած կոմունիստները նվագախմբի երաժշտության ներքո կարմիր ու եռագույն դրոշները ծածանելով առաջ էին շարժվում: Երթին մասնակցում էին ինչպես տարեց կումունիստներ, այնպես էլ նրանց թոռնիկները: Երեխաները պիոներների պես երեխաներվ կարիր վզկապներով ու գլխարկներով էին:

«Աճում է ապագա կոմունիստը, որովհետեւ ընտանիքում նման դաստիրակություն է ստանում: Երբ սկսել է խոսել, հասկանալ, մեր ընտանիքում միայն այդ թեման է շոշափվել», - բացատրեց թոռան հետ երթի եկած կոմունիստ պապիկներից մեկը:

Կոմունսիտի 4 տարեկան թոռնիկը եւս փորձում էր բացատրել, թե ինչու է պապի հետ երթի եկել. - «Որովհետեւ այսօր տոն է», - ասաց նա:

Մասիսից երթի էր եկել 86-ամյա Աշոտ Ոսկանյանը: Կոմունիստի կոստյումը զարդարված էր Խորհրդային Միության տարիներին ստացված շքանշանններով: Նա բողոքեց ներկայիս կարգերից:

«Թոշակը միայն հերիքում է բժիշկիներին», - ասաց նա՝ հավելելով, որ եթե կուսակցության շարքերը երիտասարդներով համալրվեր, ապա կոմունիստները կհաղթեին:

Շահումյանի անվան հրապարակում ելույթ ունեցավ Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Թովմասյանն ասաց, որ եթե առաջիկա ընտրություններն անցնեն ազատ ու արդար, ապա կոմունիստներն առնվազն 15 տոկոսի սահմաններում տեղ կզբաղեցնեն խորհրդարանում:

«Ես որ զրուցում եմ ժողովրդի հետ, նախ տեսնում եմ, թե ինչպես են նրանք վերակենդանանում․ աչքերի փայլը գալիս է տեղը, մեջքը ուղղվում է։ Նրանք մեծ հավատ ունեն Կոմկուսի նկատմամբ», - ասաց Թովմասյանը։ - «Եվ ես գտնում եմ, որ եթե այն խաղերը չտրվի, ինչ տրվել է վերջին 20 տարիների ընտրություններում, ապա Կոմունիստական կուսակցությունը առնվազն 15 տոկոս ձայն կստանա»։

Թովմասյանն ասում է, որ կոմունիստական գաղափարախոսության հիմքում մարդն է, ում կյանքն ապահովված է պետության կողմից:

«Մարդը առանց աշխատանքի չի կարող», - ասաց Կոմկուսի առաջին քարտուղարը՝ հիշեցնելով, որ խորհրդային կարգերի ժամանակ բոլորն աշխատում էին, չախատող մարդ չկար։

Մայիսի 1-ը Թովմասյանի կյանքում ամենալավ օրերից մեկն է:

XS
SM
MD
LG