Մատչելիության հղումներ

Հայաստանի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել


Այսօր տեղական ժամանակով ժամը 09.38 Հայաստանում` Մասիս քաղաքից 6 կիլոմետր դեպի հարավ-արեւելք, տեղի է ունեցել 2.2 մագնիտուդով երկրաշարժ:

Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության փոխանցմամբ` երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կիլոմետր խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.01 աստիճան եւ արեւելյան երկայնության 44.47 աստիճան։

Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալլ:

Ըստ նախնական տվյալների` երկրաշարժը զգացվել է Արտաշատ, Մասիս քաղաքներում եւ Դվին, Ոստան գյուղերում` 2-3 բալլ ուժգնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG