Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանում է Կիպրոսի պաշտպանության փոխնախարարը


Ապրիլի 29-ից մայիսի 2-ը Հայաստանում է գտնվում Կիպրոսի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության հայ - կիպրական միջկառավարական հանձնաժողովի կիպրական մասի համանախագահ Խրիստաս Մալիկկիդիսի գլխավորած պատվիրակությունը:

Այցի շրջանակներում այսօր Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել Միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը` հանձնաժողովի հայկական մասի համանախագահ, պաշտպանության փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանի նախագահությամբ:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` նիստի ավարտին Մալիկկիդիսը եւ Միրզաբեկյանը ստորագրել են հայ - կիպրական միջազգային ռազմական համագործակցության 2012 թվականի ծրագիրը:

Նույն օրը ընդունելով Միջկառավարական հանձնաժողովի համանախագահներին` Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդգծել է երկու երկրների ռազմաքաղաքական ամուր կապերը, ինչպես նաեւ ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության լայն հնարավորությունները:

Երկուստեք կարեւորվել է այն հանգամանքը, որ Հայաստանն ու Կիպրոսը, ունենալով սահմանափակ ռեսուրսներ եւ միատեսակ մարտահրավերներ, միջազգային հարաբերությունների շրջանակներում կարեւոր դեր ունեն կատարելու եւ գործում են փոխհամաձայնեցված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG