Մատչելիության հղումներ

Վարչապետն ու «Մայքրոսոֆթ»-ի ներկայացուցիչը քննարկել են էլեկտրոնային կառավարմանն առնչվող հարցեր


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի շուկաների զարգացման գծով գլխավոր մենեջեր Վերոնիկա Պրիկրիլովային:

Ինչպես տեղեկացնում է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, զրուցակիները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես, անդրադարձել էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացմանը, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությանը:

«Տիկին Պրիկրիլովան շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ մեր երկրում «Մայքրոսոֆթ»-ի կողմից իրականացվող ծրագրերին աջակցություն ցուցաբարելու համար եւ պատրաստակամություն հայտնել կիսվել էլեկտրոնային կառավարման համակարգում «Մայքրոսոֆթ»-ի ունեցած փորձով», - ասված է կառավարության տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG