Մատչելիության հղումներ

Նախընտրական դիտարկումներ. լուծված եւ չլուծված խնդիրներ


Օմբուդսմեն Կարեն Անդրեասյան
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի փոխանցմամբ արդեն 3 տասնյակից ավելի դիմումներ են ստացել:

Նախորդ մեկ ամսվա ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից կատարված դիտարկումները հիմնված են 116 թեժ գծով ստացված հայցերի հիման վրա: Դիտարկումներ են կատարվել նաեւ կուսակցությունների հետ հանդիպումների հիման վրա:

«Գրեթե բոլոր մրցակից ուժերի նախընտրական շտաբերում հանդիպումներ ենք ունեցել, բացառությամբ ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, որոնց նույնպես առաջարկել էինք, բայց նրանք ցանկություն չհայտնեցին հանդիպելու Մարդու իրավունքների պաշտպանին», - շաբաթ օրը կայացած ասուլիսում նշեց Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը եւ հավելեց. - «Նրանց հետ քննարկել ենք որոշակի խնդիրներ, հարցեր, որ իրենք են տեսնում»:

«Այսօր ես չեմ անելու ընդհանրական գնահատականներ, թե ինչպիսին են ընտրությունները, քանի որ շատ իրավական գործընթացներ դեռեւս քննության փուլում են, եւ որպեսզի իմ գնահատականները չօգտագործվեն որպես քարոզչության միջոց», - նշեց Կարեն Անդրեասյանը:

Մարդու իրավունքների գրասենյակն իրականացնում է իրավական գործառույթ, օգնում են, որ որեւէ խախտում վերականգնվի կամ վերանա: Մյուսը գնահատողական գործառույթն է, որն անելու են զեկույցի տեսքով: Մարդու իրավունքների պաշտպանը նշում է, որ ընտրակաշառք բաժանելու հետ կապված ահազանգերի դեպքում գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է զրուցել առաջնային աղբյուրի հետ:

«Մարդիկ հաճախ անիմաստ են համարում ահազանգելը` այս կամ այն պետական մարմնից կյանքում ունեցած որոշակի հիասթափությունից ելնելով», - ասաց Մարդու իրավունքների պաշտպանը եւ հավելեց. - «Հաճախ համարելով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պետական մարմին, չեն վստահում: Ուզում եմ նշել, որ մենք երաշխավորում ենք մեր դիմումատուի գաղտնիությունը»:

Ինչ վերաբերում է ընտրացուցակներում մահացած մարդկանց անունների առկայությանը, Անդրեասյանն ասաց. - «Վաղ ահազանգի դեպքում հնարավոր է շտկել, սակայն ընտրությունների օրը հայտնաբերելու դեպքում, պետք է ամեն բան անել, որ նրանց փոխարեն չքվեարկեն»:
please wait

No media source currently available

0:00 0:04:51 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG