Մատչելիության հղումներ

logo-print

ԼՂ ՊԲ. Շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտվել է 500 անգամ


Համաձայն Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 500 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է 2600-ից ավելի կրակոց:

«Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել ապրիլի 23-ին եւ 24-ին, որի ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 220 անգամ՝ արձակելով մոտ 1300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը զերծ են մնացել հակառակորդի հրահրիչ գործողություններին պատասխանելուց եւ մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն», - ասվում է ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնի տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG