Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ նախագահի ներկայացուցչի գրասենյակը հայ-ադրբեջանական սահմանագծի դիտարկում կանցկացնի


Երկուշաբթի օրը` ապրիլի 30-ին, Հայաստանի Տավուշի մարզում` Բերքաբեր եւ Դովեղ բնակավայրերի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից կանցկացվի հայ-ադրբեջանական սահմանագծի դիտարկում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ուրբաթ օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ իրենք «խիստ մտահոգված» են հայ-ադրբեջանական սահմանի եւ շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ վերջին հաղորդագրություններով, որոնց արդյունքում զոհեր ու կորուստներ են արձանագրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG