Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոթրայի հետ:

Ինչպես փոխանցում է նախագահի մամլո գրասենյակը, Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու տարիներին հայ-հնդկական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ կատարած աշխատանքի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG