Մատչելիության հղումներ

logo-print

Տավուշում հայկական բանակի երեք զինծառայող է սպանվել


Անցած գիշեր` ժամը 04:15-ի սահմաններում, Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ Տավուշի մարզի Այգեպար եւ Մովսես գյուղերի միջեւ ընկած ճանապարհահատվածում նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայողներից մեկին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով երթեւեկելիս հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել վարորդը եւ եւս երկու պայմանագրային զինծառայողներ։

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, ձեռնարկված միջոցառումներով զինծառայողների կյանքը փրկել հնարավոր չի եղել` նրանցից երկուսը մահացել են Բերդի զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, իսկ մեկը` Բերդի զինհոսպիտալում:

Դեպքի վայրի զննության ժամանակ բազմաթիվ հրազենային հետքեր են հայտնաբերվել նաեւ ավտոմեքենայի վրա:

Փաստի առթիվ պաշտպանության նախարարության քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում Հայաստանի քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG