Մատչելիության հղումներ

Շփման գծում ադրբեջանցի սպա է զոհվել


Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Աղդամի հատվածում երեկ սպանվել է ադրբեջանական բանակի 24-ամյա լեյտենանտ Վագիֆ Աբդուլաեւը։

APA լրատվական գործակալության վկայությամբ` սպան զոհվել է հայկական կողմից արձակված կրակոցից։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է սպայի զոհվելու փաստը։

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը այսօր նաեւ հաղորդագրություն է տարածել, ըստ որի` նախօրեին շփման գծի հիմնական ուղղություններում դիտարկվել է հայկական զինված ուժերի կողմից ադրբեջանական տարածքի ինտենսիվ հրետակոծություն։

Երեկ, մինչդեռ, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակն էր հաղորդել վերջին օրերին ադրբեջանական կողմից հրադադարի խախտումների ինտենսիվացման մասին, որի հետեւանքով Պաշտպանության բանակի երկու զինծառայող է վիրավորվել։

Չորեքշաբթի օրն էլ հրադադարի խախտում էր արձանագրվել հայ - ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում, ադրբեջանական կողմից գնդակոծումների հետեւանքով վնասվել է Հայաստանի Տավուշի մարզի Դովեղ գյուղի մանկապարտեզը, որի սաները եւ անձնակազմը անվտանգության նկատառումներով տարհանվել էին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG