Մատչելիության հղումներ

Թմբուկ նվագում են նաեւ աղջիկները


Հայաստանում կին թմբկահարները շատ չեն, զարգացած չի նաեւ թմբկահարների նվագախմբի մշակույթը:

Օպերային երգչուհի, ճապորենի մասնագետ, բասկետբոլիստուհի, այլ մասնագիտությունների տեր 21 երիտասարդ աղջիկների համար թմբուկ նվագելը հաճելի զբաղմունք է: Նունեն ու Սեդան «Երեւանյան թմբուկներ» խմբում նվագում են հիմնադրման օրից: Խմբի մասին նրանք տարբեր կերպ են իմացել:
Խումբը ստեղծվել է 2009 թվականին նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եւ «Շարմ» ընկերության տնօրենի նախաձեռնությամբ:

«Խմբի անդամները երաժշտական դպրոցների սաներ են` 13-18 տարեկան աղջիկներ: Մասնակցում են տոնական քայլերթների, տարբեր միջոցառումների բացման արարողությունների», - պատմում է «Երեւանյան թմբուկներ»-ի հիմնադիր, տնօրեն Պավել Սարգսյանը:

«Թմբուկը եւ հարվածային գործիքներն ընդհանրապես, առաջին երաժշտական գործիքներից են եղել աշխարհում: Հիմնականում օգտագործվել են ռազմական գործընթացի ժամանակ` զինվորներին ոգեշնչելու նպատակով: Եթե չեմ սխալվում 386 թվականին առաջին անգամ շվեյցարացիները թմբուկը օգտագործել են ճակատամարտերից մեկի ժամանակ, ֆլեյտաների հետ միասին` զորքին ոգեշնչելու եւ կանոնակարգելու համար», - նշեց Պավել Սարգսյանն ու ավելացրեց, որ մեզ մոտ նվագախմբի եւ հենց թմբկահարների մշակույթը այնքան էլ զարգացած չէ:

Աղջիները նշում են, որ հաճույքով են հաճախում պարապմունքներին: Նրանք սա հաճելի զբաղմունք են համարում, ոչ թե մասնագիտություն:

Անժելիկա Բոյարթին արդեն 6-7 տարի է հարվածային գործիքներ է նվագում է: Պատահական է ընտրել է այս մասնագիտությունը: «Կամաց-կամաց սկսեցի սովորել: Սկզբնական շրջանում պարապում էի մատիտներով», - պատմում է նա եւ հավելում, որ կարեւոր է սովորելու ձգտում եւ աշխատասիրություն ունենալ, մնացածը կստացվի ժամանակի ընթացքում:

Անժելիկան նշում է, որ իրեն հոգեհարազատ է ջազ ուղղությունը, եւ սա էր պատճառը, որ որոշել է սովորել Երեւանի էստրադային եւ ջազային պետական քոլեջում: Նրա համար թմբուկ նվագելը ոչ թե հաճելի զբաղմունք է, այլ մասնագիտություն եւ նշում է, որ հնարավոր է այս մասնագիտությամբ գումար վաստակել, եթե լավ մասնագետ ես: Անժելիկան արդեն ունենում է նվագակցելու առաջարկները:


XS
SM
MD
LG