Մատչելիության հղումներ

Փանեթան զգուշացնում է Հյուսիսային Կորեային


Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լեոն Փանեթան զգուշացրել է Հյուսիսային Կորեային հետագա սադրիչ գործողություններից:

Փանեթայի հայտարարությունը առնչվում է պաշտոնական Փհենյանի կողմից միջուկային զենքի հերթական փորձարկման նախապատրաստությանը:

Պենտագոնի ղեկավարը Բրազիլիայում հայտարարել է, որ նման գործողությունները կհանգեցնեն այդ տարածաշրջանի իրավիճակի ապակայունացման:

Ըստ կորեական լրատվամիջոցների` միջուկային զենքի փորձարկման նախապատրաստությունը ընթանում է այն վայրում, որտեղ 2006 եւ 2009 թվականներին իրականացվել են միջուկային պայթյուններ:

Միացյալ Նահանգները դադարեցրել է Հյուսիսային Կորեային օգնություն տրամադրել, երբ այս տարվա ապրիլի 13-ին պաշտոնական Փհենյանը փորձել էր հրթիռ արձակել. Հյուսիսային Կորեայի այս փորձը ձախողվել է:

Որոշ գնահատականներով, Հյուսիսային Կորեան միջուկային զենքը կարող է փորձարկել իր զինված ուժերի տարելիցի օրը` առաջիկա գիշերը կամ էլ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG