Մատչելիության հղումներ

Ստամբուլում հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերին


Թաքսիմի հրապարակը Ստամբուլում, արխիվ

Թաքսիմի հրապարակը Ստամբուլում, արխիվ

Թուրք մտավորականության շրջանում կան մարդիկ, ովքեր ընդունում են Հայոց ցեղասպանությունը եւ ամեն տարի նշում են ապրիլի 24-ը՝ հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանության զոհերի հիշատակին։

Hurriyet Daily News թերթի հայազգի լրագրող Վերջիհան Զիֆլիօղլուն (Զիֆլիյանը) «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց Ստամբուլում անցկացված մի շարք միջոցառումների մասին։

«Ժամը 1-ին մի հավաք եղավ, հետո թուրք մտավորականները Սիրքեքի նամակատնից Էջմիածնի եւ Լիբանանի կաթողիկոսությանը նամակ ուղարկեցին», - նշեց հայազգի լրագրողը՝ հավելելով, որ Ստամբուլի կենտրոնական Թաքսիմի հրապարակում երեկոյան նույնպես մեծ հավաքույթ է անցկացվելու, որի մասնակցելու են հայերը եւ թուրքերը։ - «Առանց խոսելու, լուռ հավաքույթ պիտի լինի, եւ պիտի հիշեն ապրիլի 24-ի եւ 1915-ի բոլոր զոհերին»։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ Հայոց ցեղասպանության հարցի շուրջ կա՞ արդյոք առաջընթաց թուրքական մամուլում, հասարակության շրջանում, Վերջիհան Զիֆլիօղլուն պատասխանեց․ - «Տասներկու տարի է, որ աշխատում եմ թուրքական մամուլում եւ տասներկու տարի առաջ այսքան ազատ չէր։ Նույնիսկ 1915-ի դեպքեր ասելը մեծ խնդիրների պատճառ էր դառնում, բայց այսօր մի քանի թերթերում ազատ լուրեր կարդացի՝ 1915 թվականի դեպքերի մասին, եւ ցեղասպանության մասին՝ ցեղասպանություն բառը շեշտելով նյութեր էին գրված։ Հանրությանը գանք՝ այո, պետք է նշել, որ պոլսահայությունը տարիներ առաջ որեւէ բան չէր խոսում այս օրերին, բայց հիմա հավաքույթներում տեսնում ենք պոլսահայեր, մտավորականներ, պարզ մարդիկ»։

Լրագրողը, սակայն, հավելեց, որ չի կարելի ասել, որ ամեն ինչ փոխված է՝ մեկնաբանելով, թե դեռեւս ժամանակ է պետք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG