Մատչելիության հղումներ

logo-print

Բուենոս Այրեսից երեկ ընդունելով «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» պատվավոր տիտղոսը` Երեւանն այսօրվանից ստանձնեց այդ պատվավոր լիազորությունները:

Վիլյամ Շեքսպիրի ծննդյան եւ մահվան օրը` ապրիլի 23-ը հռչակված է Գրքի եւ հեղինակային իրավունքի միջազգային օր, իսկ 2001 թվականից ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ` հայտարարված է Գրքի նոր համաշխարհային մայրաքաղաքը հռչակելու օր:

Երեկ Երեւանի փողոցներում տոնական տրամադրում էր տիրում` համերգներ, ֆիլմերի ցուցադրություններ, բացօթյա ներկայացումեր, գրքերի ցուցահանդեսներ, պարեր եւ այլն:

Իսկ Ազատության հրապարակում համերգով հանդես եկավ աշխարհահռչակ իտալացի տենոր Անդրեա Բոչելին: Համերգը տեղի ունեցավ «Երաժշտական ողջույն հայ գրատպության բնօրրան Իտալիայից» խորագրի ներքո:

Միջոցառումներն ավարտվեցին Մատենադարանի հարակից տարածքում տեղի ունեցած հանդիսությամբ, որի ժամանակ էլ հենց Գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսը փոխանցվեց Երեւանին:

Ծրագրի շրջանակներում այսօր մի քանի ուշագրավ իրադարձություններ տեղի ունեցան: Պատմության թանգարանում բացվեց «Գրի հավերժություն» ցուցհանդեսը, որտեղ ներկայացված են հետաքրքիր ցուցանմուշներ Մատենադարանի, Ազգային գրադարանի, Մայր Առոթ Սուրբ Էջմիածնի եւ Պատմության թանգարանի հավաքածուներից:

Իսկ կեսօրից հետո Մոսկովյան եւ Տերյան փողոցների մերձակայքում գտնվող պուրակում բացվեց փարիզաբնակ հայ քանդակագործ Դավիթ Երեւանցու «Վարք հավերժության» քանդակը: Այն խորհրդանշում է ազգային ինքնության եւ ժառանգության պահպանման գործում հայ կնոջ բացառիկ դերը: Քանդակը նվիրված է այն երկու կանանց, ովքեր Եղեռնի դժնի օրերին Մշո Առաքելոց վանքից բերել-հասցրել են Սուրբ Էջմիածին հայերեն ամենամեծ մագաղաթյա մատյանը` Մշո Ճառընտիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG