Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփն ու Սահակաշվիլին ներկայացնում են Բաթումիի աշտարակի կառուցման նախագիծը


Վրաստան – Նախագահ Միխեիլ Սահակաշվիլին (կենտրոնում) եւ ամերիկացի խոշոր գործարար Դոնալդ Թրամփը (ձախից) ներկայացնում են Թրամփ աշտարակի կառուցման նախագիծը, Բաթումի, 22-ը ապրիլի, 2012թ․

Վրաստան – Նախագահ Միխեիլ Սահակաշվիլին (կենտրոնում) եւ ամերիկացի խոշոր գործարար Դոնալդ Թրամփը (ձախից) ներկայացնում են Թրամփ աշտարակի կառուցման նախագիծը, Բաթումի, 22-ը ապրիլի, 2012թ․

Ամերիկացի խոշոր գործարար Դոնալդ Թրամփն ու Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին կիրակի օրը ներկայացրել են Սեւ ծովի ափին էլիտար բնարանային համալիր կառուցելու ծրագիրը։

Ծրագրով նախատեսվում է վրացական Բաթումի ծովափնյա քաղաքում կառուցել 47-հարկանի Թրամփ աշտարակը։

Շինարարությունը, լիցենզավորման պայմանագրով, իրականացնելու է վրացական «Սիլք Ռոուդ Գրուփ» ընկերությունը։ Սահակաշվիլին նշել է, որ շինկազմակերպությունն ակնկալում մինչեւ տարեվերջ ստանալ շինարարության համար անհրաժեշտ ֆինանսավորումը եւ արդեն 2013-ի սկզբին ձեռնամուխ լինել կառուցապատման աշխատանքներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG