Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի ԱԽ-ն հավանություն տվեց Սիրիա 300 դիտորդ ուղարկելուն


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր հավանություն է տվել բանաձեւին, որով Սիրիայում հրադադարի պահպանմանը հետեւող դիտորդների թիվը հասցվելու է 300-ի։

Ռուսաստանի եւ Անվտանգության խորհրդի անդամ եվրոպական երկրների մշակած բանաձեւով դիտորդների տեղակայման ժամկետ է սահմանվել երեք ամիսը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը իր ընդունած փաստաթղթով նաեւ Սիրիայում բռնությունների անհապաղ դադարեցման կոչ է անում։

Բանաձեւը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին օժտում է հավելյալ դիտորդների տեղակայման եղանակը եւ ժամանակը որոշելու լիազորությամբ` կախված տեղում զարգացումներից։

Բան Կի-մունը ողջունել է Անվտանգության խորհրդի բանաձեւը եւ Սիրիայի իշխանություններին ու ընդդիմությանը կոչ արել հնարավորություն ստեղծել ՄԱԿ-ի դիտորդների տեղակայման համար։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG