Մատչելիության հղումներ

logo-print

Նալբանդյանը ընդունել է Վրաստանի ԱԳ առաջին փոխնախարարին


Միջգերատեսչական խորհրդատվություններին մասնակցելու նպատակով Երեւանում գտնվող Վրաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Նիկոլոզ Վաշակիձեին այսօր ընդունել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Նալբանդյանը նշել է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդատվությունները նպաստում են համագործակցության զարգացմանը եւ թույլ տալիս վերահսկել բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքը:

Քննարկվել են նախօրեին Հայաստանի եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ անցկացված խորհրդակցությունների արդյունքները եւ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG