Մատչելիության հղումներ

logo-print

Հայոց ցեղասպանությունը շեշտող ծաղրանկար` ֆրանսիական դպրոցում


Ֆրանսիայի Մոնբելյար քաղաքի Անատոլ Ֆրանս վարժարանում աշակերտներին ցուցադրվել է «Ինչո՞ւ Թուրքիան չի կարող մտնել Եվրամիություն» մակագրությամբ ծաղրանկար, որտեղ շեշտվում է, որ Թուրքիան հայերի դեմ ցեղասպանություն է իրականացրել։

Hurriyet Daily News-ի փոխանցմամբ` նկարում պատկերված է լեռ, որի գագաթին ծածանվում է Եվրամիության դրոշը, իսկ Թուրքիան ներկայացված է որպես լեռան ստորոտին բեռի տակ կքած եւ լեռը բարձրացողներից ետ մնացող մի մարդ. բեռը իրենից ներկայացնում է գանգերով լի մի պարկ, որի վերեւում գրված է «Հայոց ցեղասպանություն», իսկ վրան` «Թուրքիա»։

Ֆրանսիական վարժարանի ազգությամբ թուրք երկու աշակերտներ ծաղրանկարի մասին հաղորդել են իրենց ընտանիքներին։

Թուրք պատանիներից մեկը հետո պատմել է, թե ուսուցչին իր դիտողությունն է փոխանցել` «մենք ցեղասպանություն չենք կատարել, բայց դուք մեզ մեղադրում եք դրանում», ինչին ուսուցիչը պատասխանել է, որ ծաղրանկարը ցուցադրում է ոչ իր նախաձեռնությամբ` դա ընդգրկված է ուսումնական ծրագրում։

Թուրք աշակերտը ասել է, թե նկարից հասկացել է, որ Ֆրանսիան չի ցանկանում Թուրքիան տեսնել Եվրամիությունում։

Թուրք պատանիների ծնողները փաստի մասին իրազեկել են ռասիզմի դեմ պայքարի մի հիմնադրամի, որի թուրք նախագահը խոստացել է Ֆրանսիայի կրթության նախարարությանը դիմել ծաղրանկարը կրթական ծրագրից հանելու պահանջով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG