Մատչելիության հղումներ

Խախտումների դեմ «Ժառանգություն»-ը պատրաստ է համագործակցել նաեւ չմիանալով


«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբը վերահաստատում է իր պատրաստակամությունը` ընտրախախտումների վերաբերյալ իր բոլոր փաստերն ու ապացույցները ներկայացնել «ոչ միայն իրավապահ մարմիններին, այլեւ ցանկացած ձեւաչափով ստեղծված կառույցներին` անկախ պաշտոնապես դրանց միանալու կամ չմիանալու հանգամանքից»:

Իր երեկվա հայտարարությունում նշելով, որ «ընտրությունների վերահսկման միասնական շտաբին «Ժառանգության» միանալ-չմիանալու հարցը որոշ շրջանակներում շարունակում է մտացածին շահարկումների եւ տարբեր քաղաքական գործիչների տարատեսակ մասնավոր զրույցների նենգափոխման եւ դրա հիման վրա արված մեկնաբանությունների առիթ տալ», կուսակցության շտաբը վերահաստատում է իր կողմից ապրիլի 12-ին արված հայտարարության մեջ ամրագրված դրույթները, «որոնցով հստակ նշվում էր, թե ինչ պայմանների առկայության դեպքում «Ժառանգությունը» կարող էր մասնակցել նշված շտաբի գործունեությանը»:

«Վերը նշված հայտարարությամբ մենք նաեւ հաջողություն ենք մաղթել նախընտրական գործընթացին մասնակցող բոլոր ուժերին եւ լծվել մեր գործին` անելու այն, ինչ միշտ արել ենք մեր քաղաքական կենսագրության ընթացքում` ժողովրդի հետ միասին պայքարել ազատ ու արդար ընտրությունների, քաղաքացու յուրաքանչյուր քվեի համար», - ասված է «Ժառանգության» նախընտրական շտաբի հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG