Մատչելիության հղումներ

logo-print

Իտալական Սկաֆատի քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը


Իտալիայի Սալերնո նահանգի Սկաֆատի քաղաքի խորհուրդը (ջունտա) ապրիլի 17-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշում` «հարգանքի տուրք մատուցելով մեկեւկես միլիոն հայ նահատակների հիշատակին եւ զորակցություն հայտնելով հայ ժողովրդին»: Այդ մասին հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ` ապրիլի 13-ին Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանն այցելել էր Սկաֆատի, ուր հանդիպել էր քաղաքապետ Անջելո Պասկալինոյի հետ, ինչպես նաեւ մասնակցել քաղաքի պատմական շինություններից մեկում` Ռեալ Պոլվերիկո Բորբոնիկոյում, Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված «Հայ արտիստները Սկաֆատիում» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG